ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ ԿոժարանՄերձդնեստրի ղեկավարԵվգենի Շևչուկին և Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատին հրավիրել է մերձդնեստրյան խնդրի կարգավորմանն ուղղված «5+2» ձևաչափով հանդիպման, որը փետրվարի վերջին տեղի կունենա Լվովում: Այս մասին հայտնում է RBK-ն՝հղում անելով Մերձդնեստրի նախագահի մամլո ծառայությանը:
Կոժարայի խոսքերով՝ իրենք ցանկանում են, որպեսզի կողմերի միջևերկխոսությունը մշտական լինի՝ մի կողմ թողնելով «փչացած հեռախոսը»: «Ուղիղ և կենդանի շփումը միշտ էլ ավելի արդյունավետ է»,-նշել է ԵԱՀԿ նախագահը:
Կոժարան ընդգծել է, որ իր հետ Կիև է բերել լավ տպավորություններ Քիշինևում և Տիրասպոլում հանդիպումներից, ինչպես նաև հաղորդել է բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ կողմերի հետ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին:
Մերձդնեստրյան հարցի կարգավորման բանակցություններին կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև հակամարտող կողմերը՝ Քիշինևն ուՏիրասպոլը:








































