Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա գտնվել Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի՝ փետրվարի 25-ին կայանալիք երդմնակալության արարողությանը:
Աբեն դիմել է այս քայլին՝ չնայած այն բանին, որ հունվարին Ճապոնիայի և Հարավային Կորեայի փոխարտգործնախարարների՝ Տոկիոյում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվել էին երկկողմ հարաբերությունները հարթելու մասին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Ճապոնիան դիմել էր Հարավային Կորեային՝ Ճապոնական ծովում գտնվող Տոկտո կղզեխմբի հովանավորության հարցը ՄԱԿ-ի միջազգային դատարանում քննելու առաջարկով:








































