Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի դեմ խաղից առաջ «Մալագա»-ի պաշտպան Մարտին Դեմիկելիսը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Մենք համոզվեցինք, որ «Բարսելոնա»-ին կարելի է հաղթել: Պարզվում է, որ կատալոնական ակումբը կարող է պարտվել այն դեպքում, երբ 2 գնդակի առավելություն ուներ»,- նշել է Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը` մտաբերելով կատալոնացիների պարտությունը «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղում:
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը «Մալագա»-ն ոչ-ոքի` 2:2 հաշիվ է գրանցել «Քամփ Նոու»-ում:





































