Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո բանտարկյալների թիվը 22 հազար 299-ից դարձել է 18 հազար 268: Ինչպես հաղորդում է «Ռեզոնանսի» թերթը, համաներման մասին օրենքի համաձայն՝ ազատ կարձակվի ևս 3000 մարդ:
Իրավապաշտպաններն ակնկալում են ուղղիչ հաստատություններում պայմանների էական թեթևացում:
Ընդհանուր առմամբ, համաներումը տարածվել է 18 հազար բանտարկյալների վրա: Դա վերաբերվում է նաև պատժի ժամկետների կրճատմանը: Ընդհանուր առմամբ, Վրաստանում բանտարկյալների թիվը կկրճատվի 7031-ով:









































