Ապրիլի 4-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի: Ինքնաթիռում գտնվողներից միայն մեկին է հաջողվել փրկվել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Հիշեցնենք, որ ինքաթիռը կործանվել է Կոնգոյի մայրաքաղաք Քինշասայում վայրէջք կատարելիս: Այն մի քանի մասի է բաժանվել և այրվել: Կոնգոյի իշխանությունները հայտնում են, որ ինքնաթիռում են գտնվել ՄԱԿ-ի խաղաղապահներ և աշխատակիցներ: Հայտնի է նաև, որ ինքնաթիռը վարել է վրացական անձնակազմը: Այն պատկանել է վրացական Airzena ավիաընկերությանը: