Երեքշաբթի Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն մեկնում է Կատար:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ն, այնուհետև Փանջիկիձեն կմեկնի Դավոս, որից հետո կայցելի Էստոնիա և Լեհաստան:
Փետրվարի 1-ին արտգործնախարարը մասնակցելու է Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով ավանդական համաժողովին:
Արտգործնախարարը Վրաստան կվերադառնա փետրվարի 4-ին:











































