Դեռևս 2012թ. հոկտեմբերի 3-ին Տիգրան Սարգսյանը Աժ-ում հայտարարել էր, որ ՌԴ միգրացիոն ծառայության՝ Հայաստանում իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի՝ նման ֆորմատով գործելն առնվազն անընդունելի է, և այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն, գրում է «Ժողովուրդ»-ը:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում դեռ այն ժամանակ ՀՀ քաղաքացիներին առաջարկում էին աշխատանք ՌԴ մարզերում, նաև միանվագ գումար՝ սկզբնական շրջանում գոյատևելու համար: Դիմողը նախատեսված ժամանակի ընթացքում կստանար ՌԴ քաղաքացիություն՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները, որպես քաղաքացի ներկայանալով նախօրեին այցելեցին ՌԴ միգրացիոն ծառայության երևանյան գրասենյակ և հետաքրքրվեցին, թե ինչ ֆորմատով է գործում ծրագիրն այսօր: Պարզվեց, որ աշխատանքի առաջարկներն արդեն հանված են, հանված է նաև միանվագ գումարը, ինչը նշված ծրագրով դիմողների համար կստեղծի դժվարություններ: ՌԴ-ն այդ ծրագրով միայն երաշխավորում է ՌԴ քաղաքացիություն տալու հարցի լուծումը:
Հուրախություն մեզ՝ Տիգրան Սարգսյանի ջանքերն ապարդյուն չանցան:










































