Մուամար Քադաֆի, Լիբիա
Հեղափոխության ժամանակ արևմտյան պետությունները սառեցրել են դիկտատորի 35 մլրդ դոլարի հասնող կարողությունը: Բայց դա մահացու հարված չի եղել նրա համար, քանի որ նրա ընդհանուր բաժնետոմսերը 75 մլրդ դոլար են կազմել:

Ալի Աբդալլա Սալեհ, Եմեն
Եմենի նախկին նախագահի հարստությունը գնահատվում է 32 մլրդ դոլար:

Բաշար Ալ-Ասադ, Սիրիա
Սիրիայի առաջնորդը հիմա ղեկավարում է երկրի հարստությունից գրեթե 122 մլրդ դոլարը, իսկ Մեծ Բրիտանիայում սառեցվել են նրա 1,5 մլրդ դոլար արժողությամբ հաշիվները:

Հոսնի Մուբարաք, Եգիպտոս
Իր կառավարման տարիների ընթացքում Մուբարաքն ու նրա ընտանիքը աշխատել են 70 մլրդ դոլար:

Բեն Ալի, Թունիս
Նախկին նախագահի հարստությունը գնահատվում է 7 մլրդ դոլար, սակայն նրա կնոջ կարողությունը մի քանի անգամ ավելի շատ է, քանի որ ամուսնու անկումից հետո նա ավելի շատ մաքուր ոսկի դուրս բերեց երկրից:

Ռոբերտ Մուգաբե, Զիմբաբվե
Շնորհիվ երկրում ադամանդների առկայության նա կուտակել է 5 մլրդ դոլարի կարողություն:

Թեոդորո Մբասոկո, Հասարակածային Գվինեա
Երկրի բյուջեի մեծ մասը գտնվում է նախագահի և նրա ընտանիքի հաշվին, իսկ նրա բնակիչները ապրում են աղքատության մեջ՝ օրական ծախսելով մեկ դոլարից էլ քիչ: Մբասոկոյի կարողությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը:

Ալի Բոնգո Օնդիմբա, Գաբոն
Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան ունի 1 մլրդ դոլարի կարողություն: Նա 137 մլն դոլարի արժողությամբ տուն է գրել Փարիզում:







































