Ճապոնիայի համալսարանի գիտնականներն ակնոցի մոդել են մշակել, որը թույլ է տալիս տիրոջը պահպանել իր անձի գաղտնիությունը և տեսանկարահանող սարքավորումների համար անճանաչելի մնալ:
Հետազոտողներն աշխատել են դեմքերի ճանաչման ծրագրով` օգտագործելով Google ընկերության Picasa լուսանկարչական ծրագիրը: Նրանք հայտնաբերել են, որ ծրագիրը չի կարողանում ճանաչել անձին, եթե նա կրում է 5 տեսակի արևային ակնոցներից մեկը, ինչպես նաև, երբ գլուխը շրջում է որոշակի անկյունագծով: Փորձարկումների ճանապարհով նրանք գտել են այն հիմնական կետերը, որոնց վրա հիմնվում է վիրտուալ ֆեյս-կոնտրոլը:
Ակնոցը որոշակի հատվածներում պատված է ինֆրակարմիր ճառագայթներով, որն էլ քթի և աչքերի շրջանում առաջացնում է աղավաղումներ` թույլ չտալով տեսախցիկներին նույնականացնել տվյալ անձին:
Ակնոցների սնուցումը կատարվում է մարտկոցների շնորհիվ, որոնք տեղավորվում են գրպանում և սարքավորմանը միանում են լարի միջոցով:
Ապագայում ճապոնացիները մտադրություն ունեն կատարելագործել ակնոցը` դարձնելով այն առավել հարմարավետ: Նրանք պետք է ակնոցին առավել ոճային տեսք հաղորդելու մասին ևս մտածեն: Այս երևույթն իդեալական լինելուց շատ հեռու է, բայց և այնպես գաղափարը հետաքրքրությամբ է ընդունվել: Արդեն որոշ ընկերություններ, որոնք հետաքրքրված են գաղտնիության ապահովման համար նախատեսված տեխնոլոգիաներով, առաջարկներ են ներկայացրել:
Գիտնականնեն այժմ աշխատում են ակնոցի մի մոդելի վրա, որին սնուցում հարկավոր չէ, իսկ տեսախցիկներից պաշտպանությունը կիրականացվի արտացոլումների շնորհիվ, որոնք որոշակի հեռավորության վրա կգործեն: Գիտնականները վստահ են, որ վերջիվերջո իրենց կհաջողվի շատ էժան արտադրանք թողարկել: Ակնոցըմ 1 դոլար կարժենա:










































