Արքայազն Հարին հեռացել է Աֆղանստանից այդ երկրում զինվորական ծառայության ժամկետը լրանալուց հետո: Այս մասին տեղեկացրել են բրիտանական ԶԼՄ-ները:
Անցած տարվա սեպտեմբերին Եղիսաբեթ II-ի թոռն Աֆղանստան էր ժամանել որպես ռմբակոծիչ ուղղաթիռի օդաչու: Դրանից հետո թալիբները հայտարարել էին, որ մտադիր են առևանգել և սպանել նրան: Սեպտեմբերին թալիբները գնդակոծել էին այն բազան, որտեղ ծառայում էր արքայազն Հարին, սակայն նա չէր տուժել:
Արքայազն Հարին, ով թագաժառանգների շարքում երրորդ տեղն է զբաղեցնում, փլեյբոյի և աղմկոտ երեկույթների սիրահարի համբավ ունի: Անցած տարվա օգոստոսին բրիտանական բուլվարային հրատարակչություններից մեկը հրապարակել էր Հարիի լուսանկարները Լաս Վեգասում հանգստանալիս: Դրանցից մեկում հարբած մերկ Հարին զվարճանում էր մերկ կնոջ հետ:









































