Հետազոտողներն արտասովոր հարցում են անցկացրել չափահաս մարդկանց շրջանում այն մասին, թե նրանք ինչ կցանկանային անել իրենց կյանքի ընթացքում:
Բացահայտվել է, որ 12%-ը բացարձակապես ոչ մի նպատակ չունի: Իսկ ամենատարածված տարբերակներից մեկը միլիոնատեր դառնալն ու աշխարհով մեկ ճամփորդելն է:
Ցավոք, միջին հաշվարկներով, մարդը կարողանում է իրականություն դարձնել միայն իր հինգ ձգտումները: Ոմանց ուղղակի ժամանակը չի հերիքում, այն դեպքում, երբ մյուսներին քաջությունը չի հերիքում:
Գլխավոր երազանքների թվում հայտնվել են՝ տեսնել հյուսիսափայլը, բարձրանալ Մեծ չինական պարսպի վրա, ինչպես նաև ամբողջությամբ վճարել հիփոթեքը, վեպ գրել, օտար լեզու սովորել, տեսնել եգիպտական բուրգերը և մասնակցել մարաթոնին: Շատերը չեն բավարարվում դրանով և հեռուն են գնում՝ երազելով ճանապարհորդել Նոր Զելանդիայում, գյուտեր անել և սքութեր վարել:
Ինչպես էլ որ լինի, քչերին է հաջողվում իրականություն դարձնել իրենց երազանքները և պատճառները մի քանիսն են: 30 %-ը դրա համար ժամանակ չունի, 20%-ին անհանգստացնում է վտանգը, 25 %-ը համարում է, որ ոչ բավարար ֆիզիկական վիճակում է: 50%-ն ընդունել է, որ երազանքներին հասնելու համար պետք է ավելի նախաձեռնող լինել:









































