Պեպ Գվարդիոլան, ով ամառվանից գլխավորելու է Մյունխենի «Բավարիա»-ն, արդեն սկսել է նոր ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրվել:
Նորեկներից մեկը կարող է դառնալ «Աթլետիկո»-ի կիսապաշտպան Արդա Տուրանը: El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ եթե տրանսֆերը տեղի ունենա, ապա «Բավարիա»-ն պետք է 17 միլիոն եվրո վճարի:
Այժմ խաղացողի պայմանագիրն իսպանական ակումբի հետ գործում է մինչև 2015 թվականը:





































