Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հանդիպման գլխավոր թեման եղել է Եվրախորհրդարանի հետ համագործակցության խորացումը երկրի դեմոկրատական զարգացման գործընթացում ու Ռուսաստանի դեմ ընդունված բանաձևերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է apsny.ge-ն, նշված է Սաակաշվիլիի Facebook-յան պաշտոնական էջում:
Հանդիպման ժամանակ Ժան-Կլոդ Մինյոնը նկատել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել ԵԽԽՎ բանաձևերը, որոնք նպաստում են Վրաստանի տարածքի դեօկուպացմանը ու հումանիտար խնդիրների լուծմանը:
Իր կողմից Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Մինյոնին վրաց-ռուսական պատերազմի քաղաքաիրավական գնահատականի համար:
Մինյոնը պատրաստակամություն է հայտնել օգնել նախատեսված բանաձևային պարտականությունները կատարելու հարցում:
Հանդիպման վերջում Սաակաշվիլին ու Մինյոնը պատասխանել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:









































