Վրաստանի կառավարությունը երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքին կհանձնի 130 000 լարի (շուրջ 80 հազար դոլար): Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:
Նրա խոսքերով՝ Վրաստանի խորհրդարանը 2002 թ. ընդունել է առաջին նախագահ Գամսախուրդիայի ընտանիքի սոցիալական ապահովման վերաբերյալ օրենք:
«2003 թ. պետական բյուջեն այս նպատակների համար հատկացրել էր130 000 լարի, սակայն այդ նույն թվականի ճգնաժամը կառավարությանը թույլ չտվեց կատարել ստանձնած պարտականությունները»,- ասել է նա:
2012 թ. դեկտեմբերին առաջին նախագահի տիկին Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան ֆինանսների նախարարությունից պահանջել է այդ գումարը:







































