Եգիպտոսի հեղափոխության երկրորդ տարելիցի նախօերին գերմանական Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրույցում Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին խոսել է երկրի ընդդիմության, նոր խորհրդարանի, ժամանակակից եգիպտական հասարակությունում կանանց և քրիստոնյաների դերի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության մասին:
Նախ, Մուրսին ընդգծել է, որ չի կարող ուրախություն չառաջացնել այն հանգամանքը, որ երկրում կա խոսքի ազատություն և ընդդիմություն: «Մենք նոր ենք սովորում, թե ինչպես պետք է աշխատել և համագործակցել միմյանց հետ ժողովրդավարական պետությունում»,- հայտարարել է նախագահը:- Ոչ ոք իրավունք չունի բռնություն գործադրել… Ես երաշխավորում եմ, որ Եգիպտոսի հաջորդ խորհրդարանական ընտրություններում կմասնակցեն առանց բացառության երկրի բոլոր կուսակցությունները և քաղաքական խմբացությունները, ինչպես նաև ցանկացած գնով ես կհասնեմ երկրում խաղաղության պահպանմանը»: Նախագահը համոզված է, որ ընդհանուր առմամբ, ինչպես մեծ թվով սոցիալական, այնպես էլ քաղաքական բնույթի խնդիրներին, ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկմանը և զանգվածային ցույցերին, «երկիրը գտնվում է ճիշտ ուղու վրա»: «Այդ ամենը միանգամայն բնական է հեղափոխություն ապրած պետության համար, հատկապես եգիպտական, որին (հեղափոխությանը-1in.am) մասնակցել է ավելի քան 20 մլն մարդ,- շարունակել է Մուրսին:- Եվ հետո, պետք չէ մոռանալ այն մասին, որ երկրում երկար ժամանակ իշխել է բռնատիրություն, անընդունելի բռնություն սեփական ժողովրդի դեմ»:
«Իսկ այ շարիաթականպետություն մենք չենք ուզում,- հայտարարել է Եգիպտոսի առաջնորդը՝ հավելելով, որ իսլամական պատմությունն ակնհայտորեն ցույց է տվել, որ թեոկրատիա պարզապես չի կարող լինել:
«Պետությունը, որին մենք հավատում ենք, ժամանակակից պետություն է, որում իշխանափոխությունը կատարվում է խաղաղ ճանապարհով. դա պետություն է, որում իշխում է ազատություն և ժողովրդավարություն, դա պետություն է, որում հարգում են ընդդիմությանը և սոցիալական անարդարությունը»: Նոր սահմանադրության համաձայն՝ Եգիպտոսի բոլոր քաղաքացիները՝ անկախ հավատից, սեռից և սոցիալական պատկանելությունից, հավասար են: Հենց դրա համար, գրում է պարբերականը, այսուհետ 2012թ. դեկտեմբերից սկսված «ազգային երկխոսությանը» եգիպտացիների հետ հավասար մասնակցում են ղպտիները: Շուրայի խորհրդի 90 անդամներից 15 տոկոսը տարբեր կոնֆեսիաների պատկանող քրիստոնյաներ են: «Շփումները, որոնց մասին հայտնում են ԶԼՄ-ները, հաճախ ներկայացվում են ոչ ճիշտ կամ աղավաղված տեսքով, բացի այդ, դրանք պայմանավորված են ոչ թե կոնֆեսիոնալ, այլ սոցիալական տարբերություններով»,- հավատացնում է նախագահը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ վեճեր տեղի են ունենում նաև մուսուլմանների միջև:
Փոփոխություններ կարող են ակնակլել նաև եգիպտացի կանայք, ասվում է հոդվածում: Նոր սահմանադրությունը նրանց երաշխավորում է տղամարդկանց հետ հավասար իրավունքներ: «Ես ուրախ կլինեի, եթե նոր խորհրդարանի կազմում ավելի շատ կանայք լինեին,- ասել է Մուրսին:- Սակայն այս պահին նրանց դերը քաղաքական կյանքում (և դա վերաբերում է ամբողջ աշխարհին) այնքան էլ մեծ չէ, որքան կուզենայինք լիներ»:
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այստեղ երկիրը, որն արդեն որոշ հաջողությունների է հասել ժողովրդավարացման և քաղաքական կայունության բնագավառում, պետք է «երկար ճանապարհ» հաղթահարի, որում գլխավորը հայրենական և արտասահմանյան ներդրումներ գրավելն է: Դրա համար, ինչպես նշել է Եգիպտոսի նախագահը, անհրաժեշտ է «ստեղծել օրինական շրջանակներ»:
Արտաքին քաղաքական թատերաբեմում Եգիպտոսը կփորձի հասնել «հավասարակշիռ քաղաքականության բոլոր պետությունների հետ»: Քաղաքական ճամբարի բաժանումը Մուրսին անվանել է հակաարդյունվեր: «Իսկ այ Սիրիայի ներկա վարչակարգը, այն բանից հետո, երբ արյունահեղությունն արդեն խլել է ավելի քան 60 հազար սիրիացիների կյանք, Սիրիայում արդեն տեղ չունի,- ասել է նախագահը, որը ինչպես հայտնի է, Սիրիայի հակամարտությունում պաշտպանում է Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիային:- Չնայած եգիպտացիները փորձում են օգնել, իրենց երկրում փոփոխության կարող են հասնել միայն իրենք՝ սիրիացիները»:
Եվ, ընհանրապես, «Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանումը ենթադրում է համագործակցություն բոլոր կողմերի հետ»,- եզրափակել է Մուրսին:






































