ԱՄԷ-ի Աբու Դաբի էմիրության զարգացման երկու խոշորագույն ընկերությունները՝ Aldar Properties-ն ու Sorouh Real Estate-ը, միավորվելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնում է Вloomberg գործակալությունը:
Նոր ընկերությունը, որը կկոչվի Aldar Sorouh Properties, Մերձավոր և Միջին Արևելքում կդառնա իր բաժնետոմսերի չափով՝ շուրջ 13 մլրդ դոլարով երրորդ խոշորագույնը:
Միավորման մասին բանակցությունները սկսվել էին 2012-ի մարտին և անցել Աբու Դաբիի կառավարության վերահսկողության տակ, որը ավելի քան 10 մլրդ դոլար է ծախսել ընկերությունները սնանկացումից փրկելու համար: Սնանկացման եզրին հայտնվելու պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր:
Դրա փոխարեն ընկերությունները պետական կառույցներին են փոխանցել իրենց բաժնետոմսերի զգալի մասը: Էմիրության իշխանությունները կդառնան հոլդինգի մոտ 40 տոկոսի սեփականատերը:
Հոլդինգը կղեկավարի Sorouh ընկերության ներկայիս գլխավոր տնօրենը:
Գործարքի պատրաստման մասին հայտարարվելուց հետո Aldar-ի բաժնետոմսերն աճել են 30, իսկ Sorouh-ինը՝ 43 տոկոսով:









































