Իսպանական հեղինակավոր Marca-ն տեղեկացնում է, որ Լա Լիգայի 20-րդ տուրում կայացած «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է իր մարզական կարիերայի 300-րդ գոլի հեղինակը:
Պորտուգալացի ֆուտբոլիստի՝ կարիերայի ընթացքում հեղինակած գոլերի մեծ մասը եղել է «Ռեալ»-ի կազմում: Ընդհանուր նա 174 պաշտոնական հանդիպում է անցկացրել «արքայական թիմի» մարզաշապիկով՝ դառնալով 177 գոլի հեղինակ:








































