2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 638 հզ. 551 բաժանորդ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ անցած տարվա ընթացքում ընկերության փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12 հզ. 840-ով, այդ թվում 2,364-ը՝ դեկտեմբեր ամսին, որը տարվա ամիսների արդյունքներով հանդիսանում է ամենաբարձր ամսական ցուցանիշը:









































