2012 թ. Թուրքիայի ռազմա-արտադրական համալիրի ձեռնարկությունը 43%-ով մեծացրել է իր արտադրանքի արտահանումը՝ դրա ծավալը հասցնելով մինչև 1.262 միլիարդ դոլարի,- հաղորդում է Anadolu գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ նման հաջողությունը պայմանավորված է ներդրումային գրագետ քաղաքականությամբ, ռազմա-արտադրական համալիրին պետական աջակցությամբ և արտասահմանում մարքեթինգային գործունեության ակտիվացմամբ:
Պաշտպանական և օդատիեզերական արտադրության արտահանող ասոցիացիայի տվյալներով՝ 2012 թ. Թուրքիայի պաշտպանական արտադրության արտահանվող արտադրանքների ցուցակը գլխավորել են ուղղաթիռների և ինքնաթիռների մասերը, տուրբոռեակտիվ շարժիչներով ինթնաթիռները, տանկերը, զրահապատ մեքենաները:
2012 թ. թուրքական ռազմա-արտադրական համալիրի ներկրող երկրների ցուցակը կրկին գլխավորել է ԱՄՆ-ը, որը գնել է 490 միլիոն դոլարի ինքնաթիռների և ուղղաթիների մասեր, զենքի տարբեր տեսակներ:











































