Եթե իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան փոխի իր ակումբային գրանցումն ու 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա», ապա «մերսիսայդցիներ»-ը ձեռք կբերեն ֆրանսիական «Այաչո»-ի և Մեքսիկայի ազգային հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոայի տրանսֆերային իրավունքները:
Հիշեցնենք, որ Ռենայի՝ «Բարսա» տեղափոխության մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Վիկտոր Վալդեսը պաշտոնապես հայտարարեց իր՝ «Բարսելոնա»-ն լքելու մտադրության մասին:





































