Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը գոհ է ակումբում իր կարգավիճակից: Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողը հայտարարեց, որ ցանկանում է իր մարզական կարիերան ավարտել մադրիդյան ակումբում:
«Մադրիդը հեքիաթային քաղաք է: Այստեղ ես երջանիկ եմ: Ակումբում բազմաթիվ ընկերներ ունեմ, բայց այդ, թիմի ղեկավարությունը վստահում է ինձ:
Բազմաթիվ ընկերներիս մեջ կառանձնացնեի Սերխիո Ռամոսին ու Կարիմ Բենզեմային: Ցանկանում եմ մինչև կարիերայիս ավարտը պաշտպանել «Ռեալ»-ի գույներն ու խաղակոշիկներիս կախել մեխից»,- Օզիլի խոսքերը մեջբերում է Marca-ն:






































