Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

«Ես ղարաբաղցի եմ, դու մերոնցակա՞ն ես». Վանաձորում շիզոֆրենիկ տղամարդը թիկունքից դանակահարել է անցորդին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց է կիրառել անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած Վարազդատ Ա.-ի նկատմամբ:

Մինչ 64-ամյա Վարազդատի հոգեկան առողջության հարցի պարզումը՝ նրա արարքը որակվել էր որպես սպանության փորձ:

Տուժող Համլետ Մ.-ն հայտնել է հետևյալը:

2014 թվականի օգոստոսի 26-ին, առավոտյան ժամը 7-ին աշխատանքի գնալու ճանապարհին նա զգացել է, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն:

Շրջվել ու տեսել է անծանոթ մի տղամարդու: Վերջինս կանգ է առել ու հարցրել. «Դու ո՞վ ես, մերոնցի՞ց ես»:

Տուժողը հարցին հարցով է պատասխանել. «Իսկ ձերոնք ովքե՞ր են»:

Հետապնդողն ասել է. «Ես ղարաբաղցի եմ, դու մերոնցակա՞ն ես»:

Տուժողը կարճ է կապել. «Բոլորս էլ հայ ենք»:

Նա շրջվել է ու ոչինչ չկասկածելով՝ շարունակել է ճանապարհը: Բայց զգացել է, որ անծանոթը շարունակում է իր հետևից գալ: Այլևս ուշադրություն չի դարձրել նրա վրա: Սակայն քիչ անց թիկունքին երկու ուժգին հարված է զգացել: Շրջվել ու տեսել է, որ հարվածողը նույն մարդն է:

Տուժողը սկզբում չի հասկացել, որ իրեն հարվածել են դանակով: Նա կռացել է, որ քար վերցնի ու խփի անծանոթին, բայց գլուխը պտտվել է, նա վայր է ընկել:
Անծանոթը դանակը ձեռքին հարձակվել է ընկածի վրա, սկսել է հարվածել: Մի հարվածը դիպել է ընկածի որովայնի շրջանին, թափանցող վնասվածք է պատճառել, մյուս հարվածներից տուժողը պաշտպանվել է ձեռքերով, միաժամանակ բարձր ձայնով օգնություն է կանչել:

Մոտակա կանգառից մի տղամարդ շտապել է օգնության: Նա տեսել է, որ մի տարեց տղամարդ կքանստած՝ հարվածներ է հասցնում գետնին ընկած մեկ ուրիշ տղամարդու:

Մոտեցողը բարձրաձայն հայհոյել է հարվածողին, որ նա դադարեցնի հարվածները:

Դանակահարողը մոտեցողին տեսնելով, նրա ձայնը լսելով՝ վախեցել ու փախել է:

Տուժողին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկվել է:

Տուժողի ստացած վնասվածքները նրա առողջությանը ծանր վնաս են հասցրել:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Վարազդատ Ա.-ն տառապել ու տառապում է «Շիզոֆրենիա, զառանցական ձև, դեֆեկտային վիճակ» հոգեկան հիվանդությամբ:

Վարազդատը դեռ 1970 թվականից հաշվառված է նյարդահոգեբուժական դիսպանսերում, բազմիցս ստացիոնար բուժում է ստացել հոգեբուժական հիվանդանոցներում: Նա երկրորդ խմբի հաշմանդամ է:

Վարազդատի մոտ, ըստ եզրակացության, առկա է մտածողության ճեղքվածություն, պարալոգիզմ, շիզոֆրենիային բնորոշ՝ անձի փոփոխություններ, հետաքրքրության շրջանակի խիստ նեղացում, հուզակամային ոլոտի իջեցում, աշխատունակության անկում: Իրավախախտումը կատարելիս նա գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության տակ, ինչը նրան զրկել է իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից:

Վարազդատ Ա.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Դատարանը որոշել է Վարազդատ Ա.-ին ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց՝ հարկադրական բուժում հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում