Tuesday, 30 06 2026
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը

Նախ լուծումներ, հետո ընտրություններ

Այսօր մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Շատ շատերն են համոզված, որ նախագահական գալիք ընտրությունները, որ կայանալու են փետրվարի 18-ին, ըստ էության արդեն իսկ կանխորոշված են, քանի որ Սերժ Սարգսյանի դիմաց լուրջ, ազդեցիկ ընդդիմադիր գործիչ չկա:

Այս պնդումները որոշակիորեն վիրավորական են ընդունում այն թեկնածուները, որոնք առաջադրվել են: Իսկ Սերժ Սարգսյանից բացի, նրանք յոթն են: Սակայն որքան էլ այդ թեկնածուները վիրավորվում են, միևնույն է՝ ռացիոնալ և պրագմատիկ դիտարկումը վկայում է, որ իրականում նրանք իսկապես չունեն ընտրակեղծիքների մեքենային լուրջ դիմադրություն ցույց տալու ռեսուրսներ, թեև մնում է նրանց հաջողություն մաղթել քարոզարշավում:

Բայց, ընդհանուր առմամբ, անզեն աչքով տեսանելի է, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները հանրային, պետական իմաստով տապալված են, ինչպես տապալված են եղել նախկին բոլոր համապետական ընտրությունները` յուրաքանչյուրը յուրովի:

Վերջիվերջո, Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքը վկայում է, որ այն պատճառահետևանքային կապով կապված տարատեսակ իրադարձությունների և զարգացումների ամբողջություն է, ինչը վկայում է, որ Հայաստանում «օրինաչափությունից» շեղումներ առանձնապես չեն եղել: Դժբախտաբար, այդ «օրինաչափությունը» պահպանվել է ոչ միայն իշխանական դաշտում, այլ նաև ընդդիմադիր: Եվ պարզ է, որ մի օր այդ ամենը պետք է հասցներ տոտալ կոլապսի, և այդ օրը կամ պայմանական օրը 2013 թվականի նախագահական ընտրություններն են: Իսկ սա նշանակում է, որ անկախ ընտրությունների մասնակիցների կազմից՝ դրանք հենց սկզբից, ըստ էության, անկարող էին հանդիսանալ այն հարցերի պատասխանը կամ լուծումների բանալին, որ կենսականորեն առկա են Հայաստանի առաջ:

Այդ հարցերի պատասխանը ընտրությունների դաշտից դուրս է: Ավելին՝ Հայաստանում ընտրություններ որպես այդպիսին կարող են լինել միայն այն դեպքում, երբ որ գտնվեն այդ հարցերի պատասխանները: Իսկ դրանք գտնելու ունակ կարող է լինել միայն Հայաստանի, այսպես ասած, ապագա էլիտան, որն այսօր իշխանական և ընդդիմադիր դաշտերից դուրս ձևավորման փուլում է: Կձևավորվի՞ այն վերջնականապես, ինչպե՞ս, ե՞րբ և այլ հարցերի պատասխանները, անշուշտ, կտա ժամանակը:

Միգուցե ճահիճը շարունակվի դեռ երկար տարիներ: Համենայնդեպս, մի բան պարզ է, որ նախընտրական քարոզարշավը Հայաստանում մեկնարկում է արդեն իսկ ըստ էության ավարտված, ընդ որում՝ ավարտված ոչ այսօր, ոչ երեկ, այլ երևի թե տարիներ առաջ: Քարոզարշավի երևի թե միակ արժանահիշատակ հանգամանքը լինելու է այն, որ նախագահի թեկնածուներից մեկը` Անդրիաս Ղուկասյանը, հացադուլ է հայտարարել: Նա պահանջել էր ԿԸՀ-ից չեղյալ հայտարարել Սերժ Սարգսյանի գրանցումը, սակայն ԿԸՀ-ն մերժել էր այդ պահանջը, և Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է անելու: Առայժմ միայն այստեղ է, որ կարող են լինել որոշակի անկանխատեսելի զարգացումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում