Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին անսպասելորեն խոստովանել է, որ խորհրդարանական մոտակա ընտրությունների հաղթանակի դեպքում, չի պատրաստվում զբաղեցնել վարչապետի պաշտոնը, հաղորդում է Россия 24 հեռուստաալիքը։
Նրա կարծիքով վարչապետի հարմար թեկնածու է Անգելինո Ալֆանոն, որն իր կողմից վերջին անգամ ղեկավարած կառավարության ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնն է վարել։ Ալֆանոն նաև Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության քարտուղարն է։









































