Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 20-րդ տուրի շրջանակներում «Օսասունա»-ն «Էստադիո Էլ Սադար» մարզադաշտում հյուրընկալել էր «Դեպորտիվո»-ին: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` դաշտի տերերի հաղթանակով:
Այսպիսով` «Օսասունա»-ն, իր վաստակած միավորների թիվը հասցնելով 18-ի, զբաղեցրեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը: «Դեպորտիվո»-ն վաստակած 16 միավորով վերջին տեղում է:
«Օսասունա» – «Դեպորտիվո»` 2:1
1:0 Սոլա (26´), 2:0 Նինո (61´), Կամունյաս (90+2´)






































