Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նստավայրի մոտ տեղի է ունենում նրա հակառակորդների կազմակերպած ակցիան, գրում է Trend-ը: «Միաբանություն» միության կազմակերպած շարժմանը հավաքվել էր մինչև 500 մարդ:
Շարժման մասնակիցների խոսքերով՝ եթե նախագահ Սաակաշվիլին հետագայում էլ մնա իր պաշտոնում, նա անկարգություն կառաջացնի երկրում, որի համար պատասխան կտան նրանք, ովքեր համաձայն են դրա հետ:
Նրանք հայտարարել են նաև, որ նրա՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունվարի 21-ին, հետևաբար այդ օրվանից նա դադարում է Վրաստանի նախագահը լինելուց:
Բացի այդ՝ ակցիայի մասնակիցները Վրաստանի խորհրդարանից պահանջում են հայտարարել Սաակաշվիլիի իմպիչմենթի գործընթացի սկիզբը:









































