Monday, 06 07 2026
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Էդմոն Խուդյանի շնորհիվ բացահայտվել է Վլադ Մանգասարյանի խարդախություններով կառուցված ֆինանսական բուրգի մեխանիզմը

Երեկ ոստիկանությունը բերման էր ենթարկել Վլադիսլավ Մանգասարյանին, ով հունվարի 16-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:Վ. Մանգասարյանն այն «գործարարն» է, ում դեմ բողոք էր ներկայացրել ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը՝ շուրջ 1,5 տարի նրան մեղադրելով հանցավոր գործարքների մեջ: Սակայն երեկ Մանգասարյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մեկ այլ գործով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էդմոնդ Խուդյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ իրականում Մանգասարյանը ֆինանսական բուրգ էր կառուցել, որից տուժողների ցանկում ինչպես Խուդյանն էր, այնպես էլ այլ անձինք: Ուստի, փաստաբանի համոզմամբ, բուրգը չշարունակեց վերարտադրվել ամերիկահայ գործարար Խուդյանի շնորհիվ, որովհետև բուրգն աճում էր այն ժամանակ, երբ դեռևս Մանգասարյանի «կլիենտները»տեղյակ չէին, որ նա ֆինանսական բուրգ է ղեկավարում:

«Այսինքն՝ես վերցնում եմ 10 հազար դրամ, ասում եմ՝ ինձ 2 տոկոսով գումար տուր, ուրիշից 10 հազար դրամ եմ վերցնում տանում եմնրա 2 տոկոսն եմ ծածկում և այդպեսբուրգ եմ կառուցում: Երբ Խուդյանը հրապարակեց Մանգասարյանի ամբողջ գործողությունները, հասարակության որոշ զանգված իմացավ, որ Մանգասարյանն իրականում շատ խարդախությունների հեղինակ է,հրաժարվեցին նրան գումարներ վճարել, որի արդյունքում էլ ինքը չկարողացավ շարունակել խարդախությունները: Այն մարդկանց, ում նա պարտք էր մնացել,սկսեցին իրենից գումարներ պահանջել: Ինքը չկարողացավ պահել իր կառուցած ֆինանսական բուրգը: Իմկարծիքով՝ իր խաբեությունների բոլոր սցենարները նույնն է եղել՝ինչ Խուդյանի, ինչ տվյալ անձանց գործով. վերցրել է գումարներ տեղը խոստացել է տարածքներ, տարածքները տարբեր մարդկանց վաճառելով՝ գումարներ է յուրացրել նախորդ պարտքերը փակելու համար: Սա եղել է իր ֆինանսական բուրգի մեխանիզմը»,- խարդախությունների տրամաբանությունը պարզաբանեց փաստաբանը: Նրա կարծիքով՝ բոլոր գործերը, որոնք կան Մանգասարյանի հետ կապված, պետք է միավորվեն մեկ վարույթում:

«Խուդյանի գործով կսպասենք, որ ավարտվի փորձաքննությունը, մենք նաև ՄԻԵԴ ենք դիմել, որ գործի ձգձգման նպատակն այն է, որ իրազեկված լինելով ֆինանսական բուրգի մասին` պաշտոնատար անձինք հնարավորություն էին տալիս Մանգասարյանին նոր մարդկանց գցելու և նախկին պարտքերը մարելու համար: Ես կարծում եմ, որբոլոր գործերը պետք է միավորվեն, որովհետև համոզված եմ, որ տուժողները մի քանի տասնյակ են»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանըդեռևս 2010թ. նոյեմբերին դիմել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ.Խաչատրյանին և հայտնել Հայաստանում բացառապես իր ներդրումների հիման վրա հիմնադրված և գործունեություն իրականացնող «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանող Մաշտոցի 33 շենքի տարածքների վաճառքի հարցում տեղի ունեցող հանցագործությունների մասին, որոնք զուգորդվում են հարկեր չվճարելով:

2011-ի մարտին նա բողոքներ է ներկայացրել ՀՀ նախագահին և արդարադատության մարմիններին՝իր հիմնադրած ընկերությունում կողոպուտ կազմակերպելու և 4,500,000 դոլար յուրացնելու մասին: Նրա բողոքը«Արին կապիտալ»ներդրումային ՍՊԸ-ի մասնակիցներ Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի հանցավոր գործարքների մասին էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում