Կանադայի բանկը 20, 50, 100 կանադական դոլարների վրա երկրի համար ավանդական շաքարային թխկու տերևի փոխարեն պատկերել են սրատերև թխկու տերև:
Ինչպես հաղորդում է Sky News-ը` վկայակոչելով բուսաբան Շեն Բլեյնին, թղթադրամների վրա պատկերված տերևն այն ծառի տեսակին չի պատկանում, որով հայտնի է Կանադան, և որի տերևը պատկերված է երկրի պետական դրոշին:
Կանադայի կենտրոնական բանկի ներկայացուցիչը, մեկնաբանելով դիպվածը, նշել է, որ թղթադրամների վրա պատկերված տերևը որևէ հստակ ծառի տեսակի չի պատկանում, այլ մի քանի տեսակների խառնուրդ է և պատկերվել է բուսագետի հետ խորհրդակցելուց հետո:









































