Գերմանական ավիափոխադրող Air Berlin ընկերությունը աշխատակիցներից պահանջում է հրաժարվել աշխատավարձի մի մասից՝ որպես ընկերության օգտին բարեգործական ներդրում վերակազմավորման ծրագրում:
Ավիաընկերության ղեկավարության ներկայացուցիչները, ներառյալ` Վոլֆգանգ Պրոկ Շաուերան, որ 2013թ. հունվարի 7-ից ընկերության գլխավոր տնօրենն է, պետք է հրաժարվեն աշխատավարձի 10, իսկ մյուս աշխատակիցները՝ 5 տոկոսից: Այս մասին հաղորդում է գերմանական մամուլը՝ վկայակոչելով Air Berlin-ի ղեկավարությանը:
Ընկերությունը միաժամանակ նաև ակտիվորեն աշխատանքից ազատում է աշխատակիցներին: Այսպես, ոչ այնքան վաղ ավիաընկերությունը հայտարարեց 900 աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին: Այս բոլոր միջոցները պետք է ընկերությանը հնարավորություն տան տնտեսել 40 մլն եվրո: Իսկ ընդհանուր վերակազմավորման ծրագիրը հնարավորություն կտա տնտեսել ավելի քան 400 մլն եվրո:










































