Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային փառատոնը: Այսօր A, B և C մրցաշարերում տեղի է ունենում 7-րդ տուրը:
C մրցաշարում քիչ առաջ իր պարտիան ավարտեց Գրիգոր Մխիթարյանը: Նրա մրցակիցն էր Ռոբին Սվինկելսը: Արդյունքը հաղթական չեղավ շախմատիստներից ոչ ոքի համար:
Հարկ է նշել, որ մրցապայքարն ավարտվեց 50-րդ քայլին: Մխիթարյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով:
Յոթ տուրից հետո մեր շախմատիստը 4 միավոր ունի:









































