Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Բարիում (Իտալիա) բացվել է հայկական խաչքար. Բարիի քաղաքապետարանը ճանաչել է հայոց ցեղասպանությունը (լուսանկարներ)

2013 թ. հունվարի 11-ին Իտալիայի հարավային նշանավոր նավահանգիստ Բարիում հանդիսավորապես տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման և օրհնության արարողություն: Իտալիայի Հայոց հովվության քարտուղարությունից հայտնում են, որ խաչքարը պատրաստվել էր 11 տարիներ առաջ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Պրն. Աշոտ Գրիգորյանի կողմից: Բազմաթիվ պատճառներով խաչքարի բացումը մի քանի անգամ հետաձգվելուց հետո այս տարի Բարիի քաղաքապետարանի, ինչպես նաև Բարիի նշանավոր հայերից Պրն. Ռուբեն Թիմուրյանի ջանքերով, վերջապես, կանգնեցվեց Բարիի ամենակարևոր հրապարակներից մեկում` նավահանգստի գլխավոր ափի մոտ: Կարևորագույն այս հանդիսությանը հրավիրված էին Իտալիայի Հայոց հովվության հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Թովմա աբեղա Խաչատրյանը, Հռոմի Հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Գառնիկ աբեղա Մխիթարյանը, Իտալիայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներից Պրն. Բորիս Սահակյանը, Իտալիայի Հայոց միության նախագահ Պրն. Պայքար Սվազլյանը, խաչքարի հեղինակ Պրն. Աշոտ Գրիգորյանը, անվանի ճարտարապետ Պրն. Արմեն Զարյանի որդին` Տիար Արա Զարյանը, Բարի քաղաքի աշխարհական և հոգևորական ողջ վերնախավն ու հյուրեր Իտալիայում գործող տարբեր հայկական ասոցիացիաներից:

Հետաքրքական է, որ Խաչքարը տեղադրվել է հենց այն ափին, որտեղից Հայոց ցեղասպանության օրերին բազմահազար հայեր ներթափանցել են Իտալիա:

Խաչքարի օրհնության կարգը կատարեցին Իտալիայի Հայոց հոգևոր հովիվն ու Հռոմի Հայոց հոգևոր հովիվը: Այնուհետև բոլոր ներկաները եղան Բարիի քաղաքապետ Միկելե Էմիլիոյի հյուրը: Իտալիայի հայոց հոգևոր հովվության կողմից Հայր Թովմա Խաչատրյանը գնահատանքի պարգևներ շնորհվեցին Բարիի քաղաքապետին, խաչքարագործին, ինչպես նաև Ռուբեն Թիմուրյանին: Քաղաքապետն իր հերթին Բարիի քաղաքապետարանի բարձրագույն պարգևներ շնորհեց Իտալիայում Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնող հոգևոր այրերին, ինչպես նաև մյուս իտալահայ կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:

Բոլորի համար անակնկալ է եղել Բարիի քաղաքապետի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող համապատասխան փաստաթղթղի հանձնումը Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչին, ըստ որի, Բարի քաղաքը համալրեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող Իտալիայի 70 քաղաքների թիվը:

Բարի համայնքում հայերի պատմական ներկայության մասին, ըստ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի, կան 11 վկայություն, որոնց մեջ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին /IX դ./ ու Սուրբ Գևորգ վանական համալիրը /XI դ./: Առաջինը Վատիկանի կողմից վարձակալության պայմանագրով օգտագործման է հանձնված ռումինական եկեղեցուն, իսկ երկորդը` Սուրբ Գևորգ վանքը, գտնվում է անմխիթար վիճակում: Բարիի քաղաքի համայնքը ներկայումս ճգնաժամի մեջ է. շատ հայեր մոռանալով իրենց լեզուն ձուլվել են, շատերը ձուլման ճանապարհին են: Նրանց բոլորի թիվը այս պահի դրությամբ չի անցնում 3 տասնյակը:

Իտալիայի Հայոց հոգևոր հովվությունը դեռևս հոկտեմբեր ամսից , չնայած հսկայական հեռավորությանը /հովվության կենտրոնը Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցին է/, իր մշտական ուշադրության ներքո է պահում փառավոր պատմություն ունեցող և այսօր նորից հառնող այս փոքր համայնքը: Այս տարվա փետրվար ամսից Իտալիայի Հայոց հոգևոր հովվությունը Բարիի հայոց համայնքի համար պետք է կազմակերպի հայերենի արագացված դասընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում