Ֆրանսիայի հասարակական կարգի պահպանության ծառայողները ձերբակալել են 2 հոգու, ովքեր կասկածվում են Փարիզում քուրդ ակտիվիստների աղմկոտ սպանության մեջ: Ներկայումս նրանք հարցաքննվում են:
Հունվարի 16-ին հազարավոր քրդեր եկել էին 3 սպանված ակտիվիստների հոգեհանգստյան արարողությանը: Մահացածների դագաղները ծածկված էին քրդական դրոշով, և հրաժեշտի համար ընտրվել էր Ֆրանսիայի մայրաքաղաքի քրդական ինստիտուտը:
Անցյալ շաբաթ Փարիզում սպանվել էին 3 կանայք, ովքեր ենթադրաբար կապ են ունեցել քրդական ազգայնական կազմակերպությունների հետ:
Սպանվածներից Սաքինե Քանզիսը «Քրդական աշխատավորական կուսակցության» համահիմնադիրներից է եղել, իսկ Ֆիդան Դոգան Քրդստանի ազգային կոնգրեսի (կենտրոնակայանը` Բրյուսելում) ներկայացուցիչ:










































