Հորդանանյան զինված ուժերը հայտարարել են, որ ԴԱԻՇ-ի զինյալների պատվար հանդիսացող սիրիական Ռաքքա քաղաքում ընկած օդանավը ահաբեկիչների կողմից չի խոցվել:
«Նախնական տվյալները վկայում են, որ հորդանանյան ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը վթարվել էր սիրիական Ռաքքա քաղաքում, չի խոցվել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից»,- ասվում է Հորդանանի ԶՈՒ կայքում
Նշվում է, որ օդանավի անկման հստակ պատճառը չի հաջողվում պարզել բեկորներին և օդաչուին հասանելիության բացակայության պատճառով:
Պենտագոնը չորեքշաբթի պաշտոնապես հայտարարել էր, որ Հորդանանի ռազմաօդայն ուժերի օդանավը չի խոցվել ԴԱԻՇ-ի կողմից:
Չորեքշաբթի հորդանանցի զինվորականները հաստատել էին, որ իրենց օդանավը վթարվել է, իսկ օդաչուներից մեկը՝ 26-ամյա Մուաս Ալ-Կասասբեն, պատանդվել ԴԱԻՇ-ի դեմ ավիագործողության ժամանակ:









































