Պարել կոշիկով և ոտաբոբիկ միաժամանա՞կ: Հիմա դա ավանգարդ պարուհու երազ չէ, այլ իրականություն: Ամեն դեպքում, այդպես է պնդում Nike-ը, որի մասնագետները պարով, պիլատեսով և յոգայով զբաղվելու կոշիկ են ստեղծել, հայտնում է wday.ru-ն:
«Բոկոտն ոտքերի էֆեկտով կոշիկ» արտահայտության հակասականությունը միակ բանը չէ, որ զարմացնում է Nike Studio Wrap-ի մեջ: Նոր ֆիթնես-կոշիկի գլխավոր «խաղաթուղթը» արտաքին տեսքն է, դասական և սպորտային ոճերի համադրությամբ դիզայնը:
Կոշիկը նախատեսված է կանանց համար: Նորույթը լուծում է բոկոտն մարզվելու հիգիենայի խնդիրը, նաև ոտքերը պաշտպանում է վնասվելուց:
Կոշիկը երեք մաս ունի՝ բոկոտն ոտքերի էֆեկտով մարզական կոշիկներ, մասիկներ և ժապավեններ:
Կոշիկն արտադրվում է երկու գույնով՝ վարդագույն և սև:












































