ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոներն ասել է, որ հաջորդ շաբաթ կընդունեն պետական պարտքի նշաձողի կարճաժամկետ բարձրացման վերաբերյալ որոշում:
Այս պահին ԱՄՆ պետական պարտքի նշաձողի առավելագույնը կազմում է 16,394 տրիլիոն դոլար, որը վերջին անգամ 2012 թ. հունվարին է բարձրացվել:
Ավելացման հետ կապված որոշման շուրջ համաձայնության ԱՄՆ կոնգրեսն ու վարչակարգը պետք է գան մինչև մարտի 1-ը, հակառակ դեպքում երկիրը կդադարի վճարել իր պարտքերը և կարող է տեխնիկական դեֆոլտի առաջ կանգնել:
Խոսնակն ասել է, որ այդ որոշումը պետք է կայացվի 3 ամսվա կտրվածքով, որպեսզի բյուջեն կարողանա ծախսերի մասով կրճատումները հաղթահարել:
Բոներն ընդգծել է, որ բյուջեի ծախսերի կրճատումը կլինի մինչև ապրիլի 15-ը: Հակառակ դեպքում երկիրը կրկին կկանգնի վճարային պարտավորությունները կատարել չկարողանալու վտանգի առաջ:







































