Այսօր հոլիվուդյան դերասան Ջարեդ Լետոն դառնում է 43 տարեկան: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն՝ վստահեցնելով, որ դերասանը հաստատ գտել է իր ծառը և այժմ վայելում է նրա պտուղները:
Կինոյում կարիերան Լետոն սկսել է 1990-ականներին, որի երկրորդ կեսին նրան վստահեցին արդեն գլխավոր դերեր: 1997-ին նա մարմնավորել է լեգենդար վազորդ Սթիվ Պրեֆոնտեյնին «Պրեֆոնտեյն» ֆիլմում:

2000-ին Լետոն հանդես եկավ Դարեն Արոնոֆսկու «Ռեքվիեմ երազանքի համար» ֆիլմում: Աշխատանքի ժամանակ Լետոն զգալիորեն նիհարեց, ինչպես նաև ընկերացավ Բրուքլինի իսկական թմրամոլների հետ, ինչի շնորհիվ դերը այդքան համոզիչ ստացվեց:

2004-ին Օլիվեր Սթոունը ստեղծեց Ալեքսանդր Մակեդոնացու կենսագրության բավական օրիգինալ տարբերակը՝ «Ալեքսանդր» ֆիլմը մեծ ճանաչում ձեռք բերեց: Ջարեդը մարմնավորեց լեգենդար զորավարի կյանքի սիրուն:

2006-ին լույս տեսավ «Գլուխ 27-րդ» ֆիլմը, որը Ջոն Լենոնի սպանության մասին է:

2009-ին Ջարեդը նկարահանվեց Ժակո վան Դորմելի «Պարոն Ոչ ոք» ֆիլում: Ֆիլմն արժանացավ Վենետիկի կինոփառատոնի երկու մրցանակի:

Երևի թե Ջարեդն իր լավագույն դերը մարմնավորեց 2013թ. «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում, որի համար դերասանը արժանացավ «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի»:

Ներկայում Ջարեդը պատրաստվում է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի նկարահանումներին, որը պետք է էկրաններ բարձրանա 2016-ին:









































