Բրիտանական The Times-ը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ճանաչել է «Տարվա մարդ»: Ինչպես նշում է պարբերականը՝ Մերկելը «կին է, որը մեզ պետք է աշխարհում՝ լի վտանգավոր տղամարդկանցով»:
Նա այդ կոչմանն է արժանացել որպես «եվրոպական կայունության պահպանման կենտրոնական դերակատար»՝ ասվում է հոդվածում: Նշվում է նաև, որ Մերկելը իրեն դրսևորել է որպես տարվա «անփոխարինելի միջնորդ», երբ Արևելքի ու Արևմուտքի միջև հարաբերությունները ծավալվեցին սառը պատերազմից ի վեր «ամենավտանգավոր» աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին:
Ավելի վաղ The Guardian-ը գրել էր, որ Մերկելը հանդարտեցրել է «ռուսական արջին» և միավորել Եվրոպան:
Հաղորդվել է նաև, որ «Տարվա մարդ» կոչումը, ըստ Time ամսագրի, բաժին է ընկել Էբոլայի դեմ պայքարի մարտիկներին:








































