Իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով վերադառնում է Մադրիդի «Ատլետիկո», չի կարող մասնակցել գալիք տարվա հունվարի 3-ին կայանալիք` «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է AS-ը:
Իտալիայում ձմեռային տրանսֆերային պատուհանը բացվում է հունվարի 5-ին և կողմերը չեն կարող հասցնել լրացնել բոլոր փաստաթղթերը:
Այսպիսով, Տորեսի նորամուտը Մադրիդի «Ատլետիկո»-ի կազմում կարող է տեղի ունենալ հունվարի 7-ին` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում:







































