Գիտնականները միջոց են հայտնաբերել, որը կարող է հաղթել դիաբետին: Դա նոր սուպերպտուղ է, այն կոչվել է 2013-ի մթերք: Կակտուսային պտուղը, կամ ինչպես այն անվանում են՝ վիշապային պտուղն այլ կերպ կոչվում է պիտայա: Այն շատ համեղ է և օգտակար: Այն սուր փշեր ունի, որոնք ծակում են: Սակայն իր համային որակներով այն պարզապես հիանալի է: Գիտնականները պտուղները մանրամասնորեն ուսումնասիրել են, դրանցում զարմանալի քանակությամբ բուժիչ հատկություններ են հայտնաբերվել, հայտնում է raut.ru-ն:
Պիտայայի ամենայուրահատուկ հատկություններից է, որ այն կարողանում է կարգավորել արյան մեջ շաքարի քանկությունը շաքարային դիաբետ հիվանդության դեպքում, նաև հարուստ է հակաօքսիդանտներով: Չնայած պիտայայի հայրենիքը Հարավային Ամերիկան է՝ միրգը սկսել են աճեցնել Թայլանդում, Շրի Լանկայում, Բանգլադեշում և Ֆիլիպիններում: Պիտայան հարուստ է С վիտամինով, բջջանյութով և կալցիումով:
Պիտայան իջեցնում է խոլեստերինի մակարդակը, հակաօքսիդանտների հաշվին լավացնում է մաշկի վիճակը: Փոքր սև սերմերն օմեգա-3-ի հիանալի աղբյուր են, իսկ պտղամիսը՝ մագնեզիումի և կալցիումի անփոխարինելի աղբյուր է:
Թայվանցի բժիշկները վստահ են, որ պիտայան կարող է բուժել դիաբետը, ուստի այն նշանակում են իրենց հիվանդներին: Սակայն եվրոպացի գիտնականներն առայժմ այդքան մանրամասնորեն չեն ուսումնասիրել այն:








































