Ճապոնական Sharp-ն Apple կորպորացիայի կողմից iPhone 5 սմարթֆոնների արտադրության կրճատման մասին լուրերից հետո գործնականորեն դադարեցրել է iPad պլանշետների համար 9.7 դյույմանոց դիսփլեյների արտադրությունը։
Անցյալ շաբաթ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Apple-ը փոքր պահանջարկի պատճառով կրճատում է iPhone 5-ի արտադրությունը: Մասնավորապես, ընկերությունը կրճատել է բաղադրիչ մասերի առաքման պատվերները, այդ թվում՝ նաև Sharp-ից:
Այս ամիս Sharp-ի գործարանում արտադրության ծավալները հասել են այն ամենափոքր մակարդակին, որն անհրաժեշտ է ընկերության աշխատանքը շարունակելու համար:
Աղբյուրները չեն կարողացել պարզել՝ դիսփլեյների արտադրության կրճատումը կապված է պահանջարկի սեզոնային անկմա՞ն, թե՞ iPad mini-ի նկատմամբ հետաքրքրության մեծացման հետ: BNP Paribas-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս եռամսյակում iPad mini-ի մատակարարումը կկազմի iPad-ի ընդհանուր թվի 60 %-ը:
Macquarie Research-ի հետազոտության տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում iPad-ի մատակարարումը կնվազի 40%-ով՝ 2012-ի 13 մլն-ից մինչև 8 մլն օրինակ:
Apple-ը նաև էկրաններ է ձեռք բերում iPad у LG Display-ի և Samsung Display-ի համար:
Samsung Display-ում աղբյուրը հայտնել է, որ Apple-ի համար դիսփլեյների արտադրության ծավալների զգալի փոփոխություն չկա: LG Display-ում տիրող իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ ընթացիկ եռամսյակում iPad-ի համար էկրանների արտադրությունը կրճատվել է նախորդ եռամսյակի համեմատ: Աղբյուրը ճշգրիտ թվեր չի հայտնել:
Apple-ը պլանշետների շուկայում խնդիրներ է ունեցել Samsung Galaxy-ի և Microsoft Surface-ի աճող պահանջարկի պատճառով: 2012-ի վերջին պլանշետների շուկայում Apple-ի բաժինը նվազել է մինչև 50 %:









































