ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի հյուսիսում հորդանանյան ռազմական ինքնաթիռ են խփել և պատանդել օդաչուներից մեկին:
Հորդանանցի զինվորականներն արդեն հաստատել են, որ օդաչուներից մեկը գտնվում է ջիհադիստների վերահսկողության տակ:
Մարտական հանձնարարություն իրականացնող օդանավը խփվել է և հարկադիր վայրէջք կատարել հյուսիսարևելյան Ռաքքա նահանգում: Ջիհադիստներն արդեն Twitter-ում հրապարակել են պատանդված 26-ամյա լեյտենանտի լուսանկարները:
Իսլամիստներին առաջին անգամ հաջողվել է խփել իրենց դեմ մարտական գործողություններ իրականացնող միջազգային կոալիցիայի ինքնաթիռ:







































