«Էկո Ջորջիա» կազմակերպությունը երկրի արևմտյան մասում՝ Գուրիի շրջանում, պատրաստվում է բացել ժամանակակից տեքստիլ գործարան, որը կարտադրի համաշխարհային ապրանքանիշներ, ինչպիսիք են՝ Victoria’s Secret-ը և Max Factor-ը,- հաղորդում է Ekhokavkaza-ն:
Միջազգային ներդրումների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Օսման Չալիշկանը հայտարարել է, որ ձեռնարկությունը կունենա 600 աշխատատեղ:
Նրա խոսքերով՝ 2012 թ. հոկտեմբերի 10-ին նախագահի կարգադրությամբ ընկերությունը Մերիյա գյուղում 1 լարիով գնել է պետական սեփականության մեջ գտնվող անշարժ գույք:
«Էկո Ջորջիա»-ին սեփականության փոխանցման մասին պայմանագիրը ստորագրվել է չորս օր առաջ, այս ամիս սկսվելու է շինության վերակառուցումը»,- նշել է նա:
Պայմանագրի համաձայն՝ ձեռնարկությունը պետք է շահագործվի փաստաթղթի ստորագրումից վեց ամիս հետո: Ընկերությունը պարտավոր է ձեռնարկության մեջ ներդնել 500 հազար դոլար: Ընդհանուր առմամբ, ներդրվել է 1.5 միլիոն դոլար:









































