Գերմանացի դիզայներ Ֆիլիպ Պլյայնը Միլանում նորաձևության շաբաթվա ժամանակ «հանցագործ» ցուցադրություն է ներկայացրել: Մոդելները պոդիում են բարձրացել զենքերով և համապատասխան հագուստով, իսկ գոտկատեղերին գրված է եղել` «Սպանիր միայն իսկական սիրո համար» և «Կյանքը խաղ է, այն անարդար է»:
Պոդիումը զարդարված է եղել ավազի պարկերով: Մոդելները ներկայացրել են պատռած ջինսեր, զինվորական ոճով մուգ հագուստ, զինվորական անձրևանոցներ և այլն: Նրանցից մեկը ձեռքում պահել էր արջուկի, որը փշալարից էր պատրաստված:
Մոդելները թափահարում էին զենքերը, թիրախ էին ընտրում հանդիսատեսին, ովքեր իրենց հերթին տեղի ունեցող ամեն ինչ նկարահանում էին:
Ֆիլիպ Պլյայի ցուցադրությունը բուռն քննարկում է առաջացրել ֆորումներում և բլոգներում, շատերը քննդատել են նրան՝ հիշելով Քենտուկիի վերջին հրաձգությունը, երբ 20-ամյա մարդասպանը Սենդ-Հուքի դպրոցում 26 մարդու սպանեց:










































