ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման մտադիր է ևս մեկ անգամ ամուսնանալ՝ հայտնում է Agence France-Presse-ը: Ներկայումս Զուման 4 կին ունի:
«Ես կանայք ունեմ, բայց պատրաստվում եմ մեկ անգամ էլ ամուսնանալ»,- հայտարարել է 72-ամյա Զուման:
Զուլուսների շրջանում, որի ներկայացուցիչն է Զուման, ավանդույթ կա, որ մեկից ավելի կանայք ունեցող տարեց տղամարդն իր կյանքի ուշ տարիներին ևս մեկ անգամ է ամուսնանում: Հաճախ դրա համար ընտրում են նրա կանանցից մեկի կրտսեր քրոջը:
Վերջին անգամ Զուման ամուսնացել է 2012թ.: Դա նրա կյանքի վեցերորդ ամուսնությունն է եղել:
Զուման 21 երեխա ունի, որոնցից 4-ը՝ ոչ իր կանանցից:









































