Իտալացի գիտնականները պարզել են, թե ինչու են խոզերն ու շները այդպես համառորեն հողի տակից որոնում-գտնում տրյուֆելներ (Tuber melanosporum). այդ սնկերը պարունակում են անանդամիդ՝ «երջանկության մոլեկուլ»՝ նման նրան, ինչը կանեփին հաղորդում է փսիխոակտիվ հատկություններ: Այս մասին հայտնում է BBC Earth-ը:
Մաուրո Մակարոնեն ու նրա գործընկերները ուշադրություն են դարձրել այն բանին, որ տրյուֆելները իրենց սև գույնն ստանում են շնորհիվ մելանին պիգմենտի: Գիտնականները որոշել էին պարզել՝ արդյոք անանդամիդ արտադրվո՞ւմ է սնկերում:
Պոլիմերային շղթայական ռեակցիայի մեթոդով Մակարոնեն գտել էր տրյուֆելներում գեներ, որոնք պատասխանատու են քիմիական նյութերի սինթեզի համար, որոնցից հնարավոր է ստանակ անանդամիդ:
Սակայն գիտնականներին ավելի շատ ապշեցրել էր այն, որ տրյուֆելներում հայտնաբերվել էր անանդամիդի սինթեզի միջոցներ, ոչ թե ռեցեպտորներ, որոնց հետ նա կապվում է:









































