Մի խումբ ցանցահեններ արգելափակել են վիճակագրության և գրագրության Արգենտինայի ազգային ինստիտուտի (INDEC) պաշտոնական կայքը: Ինչպես հաղորդում է France 24 հեռուստաալիքը, համապատասխան հայտարարությամբ նրանք երկրի կառավարությանը մեղադրել են երկրի տնտեսական իրավիճակի մասին ստելու համար:
«Նրանք խաբում են իրենց ժողովրդին, սակայն ժողովուրդը հավատում է նրանց: Դուք կարծում եք, որ նրանք կշարունակեն խաբե՞լ մարդկանց: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և թույլ չտալ դա»,- ասվում է Twitter-ում հրապարակված խմբի հաղորդագրության մեջ:
Սուր քննադատության է ենթարկվել 2012 թ. Արգենտինայում ինֆլյացիայի աճի մասին պաշտոնական տվյալների հրապարակումը:
INDEC-ի տվյալներով՝ այն աճել է 10.8%-ով: Անկախ տնտեսագետները պնդում են 25.6% աճի մասին:








































