Պաղեստինը ծրագրում է միանալ միջազգային տրիբունալին, ինչպես նաև ստորագրել մի շարք այլ միջազգային խարտիաներ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Իսրայելի հետ բանակցություններում նման հայտարարություն է արել պաղեստինյան պատվիրակության ղեկավար Սայիբ Արիկատը՝ Ռուսաստանի արտգործախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով:
«Ներկայումս մենք փորձում ենք պարզել մեր և իսրայելական կողմի փոխհարաբերությունների բնույթը»,- ընդգծել է Արիկատը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաղետինյան պետության ստեղծման մասին բանաձևի շուրջ քվեարկությունը կկայանա մինչև 2014 թվականի ավարտը:









































