Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

Ինչպես տաքսու 1 կիլոմետրը դարձավ մինչև 170 դրամ, երբ գազը լիցքավորվում է նախկին գնով

Մեր երկրում տրանսպորտի թանկացման մասին խոսակցությունները խրոնիկ բնույթ են կրում: Գազի գնի հերթական թանկացումը կամ պարզապես կանխատեսումները թանկացման շուրջ երթուղային տաքսիների և տաքսիների համար հարմար առիթ են դառնում գների թանկացման հիմնավորումով ցույցեր և գործադուլներ անելու և դժգոհելու, որ իրենց եկամուտը քիչ է:

Օրեր առաջ Երևանի որոշ գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը դարձավ 230 դրամ՝ նախկին 190-200 դրամի փոխարեն: Հենց նույն օրը հատկապես անհատ տաքսիստները երթևեկության նվազագույն վճարը 600-ից դարձրին 700, հետո՝ 1000 դրամ: Ընդ որում՝ այս մասին հաճախորդն իմանում էր վճարման պահին: Նվազագույն վճարի մասին հատուկ պիտակ չկա տաքսիի վրա, մինչդեռ, որպես կանոն, մեր տաքսիները դրա արժեքը փակցնում են մեքենայի ապակուն:

Եվ այսպես, տաքսիստները նվազագույն վճարը թողել են նույն 600 դրամը, սակայն 3,5 կիլոմետրից գինը փոխվում է, դառնում 700 դրամ: Հետևաբար ստացվում է, որ նվազագույնի դեպքում 1 կմ-ը 170 դրամ է, թեև բոլոր մեքենաների վրա կա «1 կմ՝ 100 դրամ» գրությունը:

«Ես 50-50 եմ աշխատում տաքսի ծառայության հետ, ու եթե քո ասած գներով չաշխատենք, օրական իմ եկամուտը 2000-3000 դրամը չի անցնի: Ես իմ մեքենայով եմ աշխատում, առանց ժամային գրաֆիկի, առանց նորմալ ընդմիջման, օրը 5000-6000 դրամ եմ աշխատում: Նման թանկացումների դեպքում կարո՞ղ է շատ եմ աշխատում»,- հայտնեց երևանյան տաքսի ծառայություններից մեկի տաքսիստը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Շարունակելով թվային հաշվարկները՝ ունենում ենք հետևյալ պատկերը. 3.5-4.5 կմ-ն արժենում է 700 դրամ, 4.5-5.5 կմ-ը՝ 800 դրամ, 5.5-6.5 կմ-ը՝ 900 դրամ, 6.5-7.5 կմ-ը՝ 1000 դրամ, և այսպես շարունակ: Վերջին օրինակով, երբ 7 կմ-ի համար հաճախորդը վճարում է 1000 դրամ, ստացվում է՝ կիլոմետրի դիմաց վճարը մոտ 140 դրամ է:

«Մենք լիցքավորում ենք այն գազալցակայաններում, որտեղ նախկին գինն է՝ 170-180 դրամ 1 խմ գազի դիմաց: Թանկացման օրերին էլ ենք այս գնով լիցքավորել»,- տեղեկացրեց վարորդը:

Ե՛վ թվերը, և՛ անհատները փաստում են, որ տաքսիների բիզնեսն օգուտով է աշխատում, վնասով աշխատելու հետևանքով էլ փակված ընկերություններ չկան: Պարզապես ցանկացած թանկացման ժամանակ բիզնեսի բոլոր ոլորտներում սկսում են իրարից առաջ անցնելով «գներ կրակել», իսկ ժամանակը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում անհիմն բարձրացված գները պահպանվում են կամ նվազելու դեպքում երբեք նախկին գնին չեն վերադառնում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ են իրավիճակին և այս շուկայում մոնիթորինգ սկսելու են իրականացնել տոներից հետո:

«Մեկ կմ-ի դիմաց 100 դրամը սահմանված է տաքսիների դաշտն ինքնակարգավորելու համար: Այստեղ շուկան ազատականացված է, որպեսզի խոշորացում տեղի չունենա: Եթե գները փոխվեն 130 դրամ, խնդիրներ առաջ կգան, մասնավորապես՝ գործազրկության հետ կապված»,- նկատեց Պիպոյանը:

Նրա խոսքով՝ այս ոլորտում վերահսկողություն իրականացնելը բավարար չէ, անհրաժեշտ է, որպեսզի կարգավորիչ մեխանիզմներ կիրառվեն, օրինակ, անհիմն դեղին համարանիշերի փոխարեն կարելի է ինքնասոսնձվող համարներ փակցնել տաքսիների վրա, որի միջոցով հնարավոր կլինի հասկանալ՝ տվյալ համարի տաքսին ստուգաչափվե՞լ է, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում