ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելից Սուրբ ծննդին արտասովոր նվեր ստանալ՝ բելգիական վաֆլի: Քաղցրավենիքը նրան խոստացել է ուղարկել քաղաքական գործիչն անձամբ: Վաֆլին համարվում է թագավորության աղանդերային խոհանոցի այցեքարտը՝ հայտնում է TASS գործակալությունը:
«Ես խոստանում եմ քեզ, Բարա՛ք Օբամա, դու բելգիական վաֆլի կստանաս մի քանի օրից»,- գրել է վարչապետը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հաղորդվում է, որ վարչապետը որոշել է ԱՄՆ նախագահին բելգիական վաֆլի ուղարկել այն բանից հետո, երբ իմացել է, որ Օբաման մի քանի օր առաջ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ գովել է այդ աղանդերը: Politico-ի թղթակիցը հայտարարել է, որ պատրաստվում է Բելգիա գնալ, քանի որ ամերիկացի նախագահն ասել է, որ այնտեղ վաֆլին շատ համեղ է:











































