Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Եռյակի խոստացած «թեժ աշունն» իր տեղը զիջեց պասիվ ձմռանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրն իսկական անակնկալ մատուցեց իշխանություններից ազատվել և աղքատության ճիրաններից դուրս գալ ցանկացող հասարակությանը, որը մինչ այդ աչքը ջուր կտրած սպասում էր համաժողովրդական շարժման լոկոմոտիվ եռյակի գործողություններիին: Ծառուկյանը հանդես եկավ ժողովրդի վիճակը բարելավելու յուրօրինակ ակցիայով՝ միայնակ դուրս գալով խուճապի դեմ պայքարելու և մարդկանց վիճակը բարեկեցիկ դարձնելու հարթություն: ԲՀԿ առաջնորդը, ով ակամայից ստանձնել է նաև հարթակային ընդդիմության լիդերությունը, շաբաթ օրը մոտ 300 միլիոնանոց շքեղ ու տարածաշրջանում եզակի «Մուլտի գրանդ» հյուրանոցային համալիրի բացման ժամանակ փորձել է հանգամանալից ներկայացնել այն կառուցելու և պլանավորվածից մեկ ամիս շուտ բացելու բոլոր հիմքերն ու պատճառները: «Այսպիսի կառույց չկա, դա հպարտություն է մեր երկրին, և հզորություն է, և հիմնական քայլ է, և աշխատատեղեր է, և տուրիզմի զարգացման համար է: «Հույրանոցը» մենք նախատեսել էինք բացել 2015թ. հունվարի 20-ին, իմ գործընկերների հետ պայմանավորվել էինք: Բայց, տեսնելով տնտեսական ճգնաժամը, դրամի արժեզրկումը, որ խուճապի մեջ ընկած ամբողջ ազգը և գործարարները, և ժողովուրդը, իհարկե, մենք պետք է նախատեսված քայլեր ունենանք, ծրագրեր, առաջարկներ: Բայց տեսնելով, որ… ասեմ՝ պետք է մեկը քայլ կատարի, դրա համար ես իմ գործընկերներին դիմեցի, որ ավելի շուտ բացենք, որ խուճապը մի քիչ կոտրվի, որ համապատասխան հիմնական պատճառը սա էր, որ ոչ թե անընդհատ փակվում են, բարձրանում են գները, խանութներն են փակվում: Եվ դրա համար բացվում են, որ մեր ժողովուրդն արժանի է լավ ապրելու…»:

Կարելի՞ է ասել, որ ոչ իշխանական եռյակը փոխել է մարտավարությունը, և ընդդիմադիրներն իշխանության դեմ պայքարի շրջանակներում ապագայում նոր հյուրանոցներ ու ռեստորաններ կբացեն: «Նախ, պարոն Ծառուկյանի ներդրումներով հյուրանոցի բացումը ողջունելի է»,- մեր հարցին ի պատասխան ասաց եռյակի անդամ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ բացատրելով. «Որովհետև այդտեղ ոչ միայն պարոն Ծառուկյանի ներդրումը կա, այլև արտասահմանից ներդրումներ: Երկրորդ՝ ցանկացած պարագայում չեմ կարծում, որ մենք փոխել ենք մարտավարությունը, և նմանատիպ հյուրանոցներ, որպեսզի մեծ ծավալով կարողանան աշխատել, պետք է երկիրն այնպիսին լինի, որ գրավիչ լինի զբոսաշրջիկների համար, և երկրի ներսում այնպիսի վիճակ լինի, որպեսզի մեր քաղաքացիներն էլ կարողանան օգտվել այդպիսի հյուրանոցներից»: Եթե մարտավարություն չի փոխվել, ու եռյակը «զադնի» չի դրել, չե՞ք կարծում, որ վերջերս ստեղծված նպաստավոր պայմանները, մասնավորապես, բռնություններն ու ֆինանսական շուկայի քաոսից առաջացած աննախադեպ գնաճն ամենահարմար ժամանակն էին շարժումը վերսկսելու և ժողովրդին փողոց հանելու համար: «Որոշակիորեն կարող էր ավելի հարմար հիմա լինել, բայց, կարծում եմ՝ հունվար-փետրվարին ամենահարմար պահը կլինի, և հետո, գործընթացներն այնպիսին են, որ որոշակի հասունացում են պահանջում: Ես կարծում եմ, որ այդ հասունացումը մոտ է»,- ասաց Մարտիրոսյանը՝ նկատելով, որ իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ իշխանափոխությունը մոտ է: Որպես ապացույց, Մարտիրոսյանն անդրադարձավ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի շաբաթ օրվա հայտարարությանը, որ ԱԱԾ-ն «վճռականորեն կանխելու է» սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում: Արմեն Մարտիրոսյանը հիշում է, որ մեր նորանկախ պատմության ընթացքում նախադեպ չի եղել, որ ԱԱԾ պետը նման հայտարարությամբ հանդես գա. «Ուրեմն հիմա տեսնում են նման հայտարարության անհրաժեշտություն, իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն առավել է սրում իրավիճակը, և մեզանից շատ հիմա իրենք են իշխանափոխության սպասում»: Մինչդեռ փաստն այն է, որ եռյակի խոստացած «թեժ աշունն» իր տեղը զիջեց պասիվ ձմռանը՝ ընդամենը երկու հանրահավաք և մեկ երթ կազմակերպելով:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում